05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Մանվել Գրիգորյանն ապահովում է Սեյրան Օհանյանի անվտանգությունը. Ժողովուրդ

««Վահագնի» թաղամասի անվտանգությունն ապահովում է «Երկրապահ Սեքյուրիթի» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը գեներալ Մանվել Գրրգորյանի որդին Է՝ Արման Գրիգորյանը։ Հետաքրքիրն այն Է, որ նույն «Վահագնի» թաղամասում է բնակվում նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ու ստացվում Է, որ Գեներալ Մանվելն ապահովում Է նաև Սեյրան Օհանյանի անվտանգությունը։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Վահագնի» թաղամասի «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ից հետաքրքրվել՝ արդյո՞ք այդ պահնորդական ընկերությունն Է իրականացնում թաղամասի անվտանգությունը։ Սակայն խուսափեցին մեր հարցերին պատասխանելուց։ Իսկ ճշտող հարցը՝արդյո՞ք «Երկրապահ Սեքյուրիթի»–ն Է անվտանգությունն ապահովող ընկերությունը, «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ից ոչ հերքեցին, ո՛չ Էլ հաստատեցին։ Ստացվում Է, որ գեներալ Մանվելը պաշտպանում է Սեյրան Օհանյանի անվտանգությունը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ