«Ծեծը երբեք չի կարող դաստիարակության հենք լինել»
Արագածոտնի մարզի Ոսկեվազ համանքի «Ռոսաննա Մալճյան» մանկապարտեզի տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալ Ամալյա Զոհրաբյանը պատմում է՝ ընդամենը 23 տարեկան էր, սովորում էր մագիստրատուևայի վերջին կուրսում, երբ աշխատանքի անցավ։ Միանգամից սիրեց իր աշխատանքը ու հատկապես փոքրիկներին։
«Ես մեծացել եմ մանկավարժների ընտանիքում․ տատիկս, պապիկս, հորաքույրս մանկավարժ էին, ու կարծում եմ նրանցից է եկել սերը դեպի այս մասնագիտությունը», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Ամալյան։
Ըստ նրա՝ յուրաքանչյուր աշխատանք իր բարդություններն ունի, պարզապես անհրաժեշտ է սիրով մոտենալ աշխատանքին․ այդ դեպում, միանշանակ, հաղթահարելի կլինեն բոլոր դժվարությունները։