20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Որքա՞ն են վճարում թեստերի համար. Հայկական ժամանակ

“Որքա՞ն են վճարվում միասնական քննությունների թեստեր կազմող մասնագետները”,-այս հարցի պատասխանը Գնահատման եւ թեստավորման կենտրոնը պետական գաղտնիք է համարում եւ կտրականապես հրաժարվում է “Հայկական ժամանակ”-ին որեւէ թիվ հայտնել։

 ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ թեստերի համար վճարվող գումարների չափը չեն հրապարակվում այնպես, ինչպես չեն հրապարակվում թեստ կազմողների անունները։

Պետական բյուջեից վճարվող գումարների հետ կապված այսպիսի գաղտնապահության վերաբերյալ տարակուսանքին ի պատասխան Իսպիրյանն առաջարկել է դիմել հաշվապահին, վերջինս էլ նախ խորհրդակցել է ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանի հետ, ապա հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ