Ռոնալդուի տրանսֆերը վաճառքի կհանվի
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը վաճառել մինչեւ պայմանագրի ավարտը: Այս մասին հաղորդում է Don Balon-ը:
Պորտուգալիայի հավաքականի ավագի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի հունիսի 30-ին:
Պերեսը ցանկանում է 31-ամյա ֆուտբոլիստից բաժանվել 2018/19 մրցաշրջանի վերջում: Աղբյուրը ենթադրում է, որ 2019-ին Ռոնալդուն կտեղափոխվի Ասիա, իսկ կարիերան կավարտի MLS-ում: