Վարչապետը ՊԵԿ նախագահին հանձնարարեց
Կառավարությանայսօրվա նիստի մեկնարկին նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ սեպտեմբերի 15-ին իր կողմից տրված հանձնարարականին, ըստ որի հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր ու մանր ձեռնարկություններին անդրադառնալ միայն ծայրահեղ դեպքերում:
Վարչապետի նկատեց, որ Պետական եկամուտների կոմիտեն ահազանգել է, որ առկա են մի շարք բացասական երևույթներ. «Իրացման շրջանառությունների և գների, աշխատողների թվաքանակի, վարձատրությունների մեծությունների թերհայտարարագրում, առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների մատակարարում, ծախսերի ուռճացում, ՀԴՄ կտրոնների շահագործման կանոնների խախտում»:
Վարչապետի խոսքով՝ մեղմ վարչարարությունը կարող է վերաբերվել բացառապես օրինապահ հարկ վճարողներին, իսկ հարկային վճարումներից խուսափելու ցանկացած դրսևորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի:
Վարչապետ ՊԵԿ նախագահին հանձնարարեց. «Հսկողություն սահմանել վերը նշված երևույթների նկատմամբ՝ կիրառելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմը և յուրաքանչյուր եռամսյակ տեղեկություն ներկայացնել ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությանն արձանագրված խախտումների վերաբերյալ: Պարբերաբար հրապարակել խախտումներ թույլ տված հարկ վճարողների տվյալները»:
Վարչապետը հանձնարարեց նաև հարկ վճարողներին, որոնք ՊԵԿ-ին առցանց հասանելի կդարձնեն իրենց հաշվապահական հաշվառման համակարգերը և կամավոր կուղղեն ՊԵԿ-ի կողմից արձանագրած անճշտությունները, չներառել տարեկան ստուգումների ցանկում: