19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Մուշում ավիրում են հայկական պատմական նշանակություն ունեցող տները /ֆոտո/

Թուրքիայում նորից հայկական պատմամշակութային ժառանգության դեմ վայրագության դեպք է արձանագրվել։

Ինչպես հայտնում է Թուրքիայում գործող “Այքըրըդողրուլար” կայքի հայազգի լրագրող Ջեւաթ Սինեթը, թուրքական իշխանությունները սկսել են քանդել Մուշում հայերին պատկանող պատմական նշանակության տները, հաղորդում է  թուրքագիտական պորտալը:

Նախկինում հայերին պատկանած տները քանդելու որոշում է կայացրել Մուշի քաղաքապետարանը, որտեղ մեծամասնություն են կազմում իշխող “Արդարություն եւ զարգացում” կուսակցության անդամները։

Հայերի տների փոխարեն կառուցվելու են պետական մարմինների համար նախատեսված շենքեր։

Բացի հայերի տներից, քանդվել է նաեւ մոտակայքում գտնվող պատմական նշանակության բաղնիքը։ Աղբյուրը նշում է, որ ապամոնտաժման դեմ հանդես եկող քաղաքացիներին ոստիկանությունն ահաբեկում է։ Նշենք, որ հայկական տները գտնվում էին Մուշի կենտրոնում։

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ