19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ստամբուլում բողոքի նոր ալիք է /վիդեո/

Ստամբուլում անկարգությունների նոր ալիք է բարձրացել: Ոստիկանության հետ բախումներ ունեցած ցուցարարներից ոմանց հնարավոր է ահաբեկչական կազմակերպություններին մասնակից լինելու մեղադրանք առաջադրվի, գրում է “kp.ua”-ն:

Կիրակի` հունիսի 23-ին, ոստիկանությունը մի քանի մարդու է ձերբակալել, որոնք նախնական տվյալներով` նախօրեին Ստամբուլում տեղի ունեցած խառնաշփոթի սադրիչներն են: 

Թվում էր, թե իրավիճակը Թուրքիայում կայունացել է, սակայն հունիսի 22-ից համապետական բողոքի ակցիան նոր թափով վերսկսեց: Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կրկին հազարավոր մարդիկ են հավաքվել: Նրանք կրկին միավորվել են` հարգանքի տուրք մատուցելու բողոքի ակցիաների ժամանակ զոհված 4 մարդկանց հիշատակին:

Ընդ որում, ոստիկանության`ցրվելու կոչերին նրանք որեւէ կերպ չեն արձագանքել: Արդյունքում` ոստիկանները կրկին արցունքաբեր գազ, ռետինե փափուշտներ եւ ջրաշիթեր են օգտագործել ցուցարարների դեմ:

Հիշեցնենք, որ երկրում բողոքի ցույցերը չեն դադարում արդեն 3 շաբաթ: Սկզբում ցուցարարները հանդես էին գալիս ի պաշտպանություն Ստամբուլի “Գեզի” զբոսայգու վերակառուցման, այնուհետեւ ցույցերը վերածվեցին հակակառավարական բողոքի ակցիաների:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ