26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Խոշոր վթար Զոդի կամրջի մոտ. 6 անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 18-ին, ժամը 02.11-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին՝ Զոդի կամրջի մոտ, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

 Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 QR 153 (վարորդ՝ 26-ամյա Վ. Մ.) եւ «Mercedes» մակնիշի 34 AA 321 (վարորդ՝ 33-ամյա Ռ. Գ.) համարանիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով Վ. Մ.-ն, Ռ. Գ.-ն, ուղեւորներ՝ 3-ամյա Ռ. Ն.-ն, 51-ամյա Գ. Մ.-ն, 17-ամյա Ա. Լ.-ն եւ 3-ամյա Է. Գ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով փրկարարների եւ շտապօգնության աշխատակիցների ուժերով հոսպիտալացվել են Արարատի ԲԿ:

Բժիշկները վարորդների եւ Ռ. Ն.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Ա. Լ.-ինը՝ միջին ծանրության, իսկ Գ. Մ.-ինը եւ Է. Գ.-ինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փակաները եւ ավտոմեքենաները տեղափոխել ավտոքարշակների վրա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ