06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պայքարող մարդն արթուն է

Ժողովուրդ ջան, գիտեք այս կյանքի հաճույքներն ու հոգսերը մեր ուշադրությունը շեղում են Աստծուց: Դրանք մի տեսակ ոնց որ մարդուն քնացնեն Աստուծո առաջ: Հիշու՞մ էք Քրիստոսի Ծննդյան ժամանակ հրեշտակները հովիվներին երևացին: Հովիվներն ԱՐԹՈՒՆ էին (գիշերով իրենց հոտերի պահպանությունն էին անում: Ղկ. 2:8):

Ու արթուն հովիվները եկան գտան Քրիստոսին: Ախ եթե մարդն էլ արթուն լինի ու պահպանություն անի իր խոսքերի ու գործերի վրա: Նա էլ կգտնի Աստծուն ու Տիրոջից կստանա շնորհ, մխիթարություն ու մշտական կյանք: Եթե մենք Աստուծո Խոսքն ամեն օր մեր հիշողության մեջ պահենք, դա կօգնի մեզ պայքարել՝ այդ Խոսքին հետևելու և արթուն մնալու: Քնած մարդը ոչինչ չի փնտրում: Պայքարող մարդն արթուն է մնում:

Արմեն Հարեյան

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ