Քյասիբ տան զավակ էր. մանրամասներ զոհված զինվորի մասին
Արցախում դեռեւս չպարզված հանգամանքներում հունվարի 16-ին մահացած պայմանագրային զինծառայող Արայիկ Սարգսյանը ԼՂՀ Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղի բնակիչ էր:
Ակնաղբյուր գյուղի բնակիչներից Նարեկը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Արայիկը բազմանդամ ընտանիքի զավակ է ու րենից փոքր եղբայրներ և քույր ունի:
Արայիկի հայրը ազատամարտիկ է և հաշմանդամ: Ընտանիքը ապրում է ծանր պայմաններում:
«Քյասիբ մարդիկ են, մի կերպ ապրում են: Ինքը երեխեեքից մեծն էր ու բանակից զորացրվելուն ամիսներ էին մնացել»,-հայտնեց Նարեկը:
Հիշեցնենք, որ 2017թ. Հունվարի 17-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Հադրութի շրջանի բնակիչ Արայիկ Իգորի Սարգսյանը (ծնված 1995թ.):