01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Փող չունեմ, որտե՞ղից բաժանեմ. ՀՀԿ պատգամավոր (տեսանյութ)

ՀՀԿ-ն ընտրություններին կմասնակցի միայնակ: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: «Այս ընտրությունները մի լավ քայլ առաջ պիտի լինեն որակական, նաև կզմակերպչական առումով, նաև քաղաքական դաշտի կայացման առումով, քանի որ նոր ընտրական համակարգը տարբերվում է նախորդներից»,-նշեց նա: Վերջինիս խոսքով` ընտրությունները պիտի լինեն ավելի հրապարակային, ու այն թերությունները, որ եղել են նախորդների ժամանակ, չպիտի կրկնվեն:

Հարցին, թե իրեն տեսնում է ՀՀԿ-ի ցուցակում, պատգամավորը պատասխանեց, որ դա կուսակցության որոշումն է. «Ես առանձնապես մեծ ամբիցիաներ չունեմ, եթե կուսակցությունը որոշի` պիտի լինի, ուրեմն կլինի»:

«Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակ Էդգար Առաքելյանը ևս նշեց, որ իրենց կուսակցությունն արդեն վաղուց սկսել է նախապատրաստական աշխատանքները: Այս ընտրությունների առաձնահատկությունն, ըստ նրա, այն է, որ նոր Սահմանադրությամբ ու Ընտրական օրենսգրքով է այն կայանալու:

Է. Առաքելյանը հայտնեց, որ իրենք էլ ամենայան հավանականությամբ միայնակ կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին, չնայած որ տարբեր քաղաքական ուժերի ու գործիչների հետ հանդիպումներ են եղել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ