«Հայտարարությունները կամ ենթակառուցվածքների ստեղծումը քիչ են»
Մամուլը գրում է՝ Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարվա ընթացքում «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրում է իրականացվելու Հայաստանում։ Թե որ ոլորտներում՝ դեռ հայտնի չէ:
Նշվում է՝ այդպիսի քաղաքական որոշում Է կայացվել Ռուսաստանի Դաշնության իշխանական վերնախավում, և դրա նպատակը Կարեն Կարապետյանի կառավարությանը աջակցություն ցուցաբերելն Է։
Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ գագիկ Համբարյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ «Կարևորը ոչ թե ներդրումներն են, այն այն զիզնես մթնոլորտը, որ կա ՀՀ-ում: Մեր երկրում բիզնես մթնոլորտը բացասական ֆոն ունի: Դա արտասահմանում ու սփյուռքում էլ գիտեն»:
Քաղաքագետը շեշտեց՝ թեև մեր երկրում ենթակառուցվածքներ են ստեղծվում ներդրումները ավելացնելու, ներդրումների համար գրավիչ մթնոլորտ ստեղծելու համար, այդուհանդերձ, դա այնքան էլ արդյունավետ չէ. հարկավոր է վերացնել մոնոպոլիան ու թալանը:
«Ինչքան ուզում է հայտարարեն, հասարակությունն էլ, գործարարներն էլ գիտեն՝ ՀՀ-ում ազատ բիզնես գործութնեությամբ զբաղվելն անհնար է: Մարդիկ կան, որ նստած վերահսկում են բիզնես ոլորտի ամեն ճյուղը: Ես երեկ եմ եկել Մոսկվայից, չորս-հինգ հոգու հանդիպեցի: Այս թեմայի մասին խոսվեց. նրանք էլ էին դժգոհ մեր երկրում առկա բիզնես մթնոլորտից», – եզրափակեց քաղաքագետը՝ ընդգծելով՝ հայտարարությունները կամ ենթակառուցվածքների ստեղծումը քիչ են. հարկավոր է հստակ, կոնկրետ քայլեր անել, որպեսզի և՛ հասարակությունը, և՛ գործարարները հասկանան՝ մեր երկրում ստեղծվում է ազատ մրցակցույթյուն, բիզնես մթնոլորտն էլ բարելավվում է: