29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել

ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ՀԱՊԿ վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած բազմաթիվ հրապարակումներին։
«Վերջին շրջանում ՀԱՊԿ վերաբերյալ ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որոնք այնքան Էլ օբյեկտիվ բնույթ չեն կրում, իսկ երբեմն չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, ԶԼՄ-ը մեծ ուշադրություն են դարձրել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀԱՊԿ նախագահի մեկնաբանությանը:
ՀԱՊԿ-ի քարտուղարությունն ավելի վաղ տվել Է Բորդյուժայի մեկնաբանության բովանդակության պարզաբանումը, որտեղ ուշադրություն Էր հրավիրել այն բանի վրա, որ  կազմակերպության գլխավոր քարտուղարն առանձնակի տագնապ եւ լուրջ մտահոգություն Է հայտնել այն բանի կապակցությամբ, որ զինված միջադեպը տեղի Է ունեցել ՀԱՊԿ-ի անդամ պետության սահմանին:
Իսկ ինչ վերաբերում Է ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, ապա պետք Է նշենք, որ ՀԱՊԿ-ի դիրքորոշումն արտացոլված Է կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հայտարարության մեջ, որը 2016 թվականի հոկտեմբերի 14-ին ընդունվել Է Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ)՝ Երեւանում կայացած նստաշրջանում: Քարտուղարությունն իր աշխատանքում հետեւողականորեն ու անշեղորեն հետեւում Է այդ դիրքորոշմանը։
Միաժամանակ մենք անթույլատրելի ենք համարում Բորդյուժայի պաշտոնաթողությունը 2016 թվականի դեկտեմբերի 29-ի միջադեպի վերաբերյալ մեկնաբանության հետ կապելը, քանի որ նրա՝ որպես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի լիազորությունները լրացել են 2016 թվականի դեկտեմբերի 31-ին՝ պետությունների ղեկավարների որոշմանը խստիվ համապատասխան, որն ընդունվել Է 2015 թվականի դեկտեմբերին կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի Մոսկվայի նստաշրջանում։
Կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված՝ քարտուղարությունը ղեկավարվում Է ՀԱԽ-ի նույն այն որոշումներով ու պետությունների ղեկավարների պայմանավորվածություններով, որոնք նրանց կողմից ընդունվել են ՀԱԽ-ի՝ 2015 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կայացած նստաշրջանում, որոնցում, մասնավորապես, ասված Է. «ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակումն իրականացնել երեք տարի ժամկետով, ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի ներկայացմամբ, կազմակերպության անդամ պետությունների քաղաքացիներից թվից, ռոտացիոն հիման վրա՝ ռուսական այ բուբենի  համաձայն նրանց անվանումների կարգով»:
«ՀԱՊԿ-ի քարտուղարությունը տեղեկատվություն չունի ընդունված որոշման մեջ կամ պայմանավորվածություններում որեւԷ փոփոխության մասին։
«ՀԱՊԿ-ի քարտուղարությունը մտադիր Է շարունակել արգասաբեր համագործակցությունը ԶԼՄ-ների հետ եւ հորդորում Է օբյեկտիվորեն լուսաբանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությանը վերաբերող իրադարձությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ