26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռեյտինգային քվեարկությունը կարող է խնդիր դառնալ հենց ՀՀԿ-ի համար

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի համոզմամբ` այժմ կուսակցություններն ընկած են ձևի, ոչ թե բովանդակության հետևից։
«Ամենայն հավանականությամբ՝ ՀՀԿ-ն ընտրություններին կգնա միայնակ։ ՀՀԿ-ն ունի և ուժեղ, և թույլ կողմեր. նրա ուժեղ կողմերից մեկը նոր նշանակված վարչապետն է։ «Հանրապետականը» հենց վարչապետի նշանակմամբ սկսեց թաքնված քարոզարշավը, վարչապետը որոշակի գործողություններ իրականացրեց մենաշնորհի հետ կապված»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Ըստ նրա` վարկանիշային քվեարկությունը կարող է պրոբլեմ դառնալ նաև ՀՀԿ-ի համար, գործարարների՝ խորհրդարանում հայտնվելը այլևս ձեռնտու չեն համարում, իսկ ռեյտինգայինը ենթադրում է, որ ռեյտինգային թեկնածուն պետք է ավելի շատ փող բաժանի։

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ Ա. Բադալյանը նշեց, որ ԲՀԿ-ն հենց դրան է սպասում, իսկ մյուս քաղաքական ուժերը դեռ բանակցում են:

Ինչ վերաբերում է «Հայ ազգային կոնգրեսին», ապա, քաղաքագետի խոսքով, նրանք կարող ստանալ դրսից աջակցություն՝ հաշվի առնելով այն, որ իրենց համագումարի ընթացքում առաջին նախագահը «խաղաղություն հիմա» մոտեցումն է ներկայացրել։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ