20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Էլիտան առանց Սեդրակիչի եւ Արգամիչի. Հրապարակ

Հունիսի 27-ին “Փարավոն” համալիրում տեղի ունենալիք հերթական էլիտար հարսանիքին չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ “Հրապարակ”-ի այդ օրը տեղի է ունենալու ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի դստեր եւ “Բարս” ընկերության տնօրեն Մարինե Չատինյանի որդու հարսանիքը։ Մարինե Չատինյանը նաեւ Քոչարյանների խնամին է. վերջիններիս ավագ որդին էլ նրանց փեսան է՝ աղջկա ամուսինը։ “Պատճառներ ման մի եկեք, Քոչարյանն արտասահմանում է լինելու այդ օրերին, դրա համար չի մասնակցելու”,– ասացին լավատեղյակները։

 Ի դեպ, սեփական խնամու “օբյեկտում” կազմակերպված այդ հարսանիքին չի մասնակցելու նաեւ Հովիկ Աբրահամյանը։ “Ինքն էլ պաշտոնական այցով Ուկրաինա է մեկնելու, իր դեպքում էլ բան ման մի եկեք”,– հորդորեց նույն աղբյուրը։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ