«Ամենաերջանիկ մարդը կլինեի, եթե ընտրություններում մեր գրանցած արդյունքը թույլ տար շարունակելու այս աշխատանքը»
«Կարծում եմ, որ երկրի ղեկավարը շատ հստակ ասել է, որ ընտրություններում հաջողության դեպքում վարչապետի մեր թեկնածուն Կարեն Կարապետյանն է, և բոլորի համար շատ հստակ է, որ մեր քաղաքական ուժի առաջնորդը երկրի նախագահ Սերժ Սարգսյանն է»,-«Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ասել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` խոսելով առաջիկա ընտրությունների ու ՀՀԿ ցուցակի մասին:
Վիգեն Սարգսյանը նշել է նաև, որ ինքը ամենաերջանիկ մարդը կլիներ, եթե շարունակեր այն պատասխանատու աշխատանքը, որը վստահվել է իրեն:
«Ամենաերջանիկ մարդը կլինեի, եթե ընտրություններում մեր գրանցած արդյունքը թույլ տար շարունակելու այս աշխատանքը այնքան ժամանակ, որքան հնարավոր կլինի` մեր զինված ուժերի կարողությունները ամրապնդելու, մեր պաշտպանունակությունը բարձրացնելու համար»,- ասել է պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ այս համատեքստում դրանից ավելի իրեն ոչինչ չի կարող հետաքրքրել: