«Կարեւորագույն խնդիրը համարում եմ կադրային քաղաքականությունը»
«Որքան բարձր է կառավարման համակարգի արդյունավետությունը, այնքան տնտեսությունը շահում է, եւ ճիշտ հակառակը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց Թաթուլ Մանասերյանն՝ անդրադառնալով գերատեսչությունների կադրային քաղաքականությանը։
«Այս պարագայում կարեւորագույն խնդիրը համարում եմ կադրային քաղաքականությունը։ Ներքին օղակներում պետք է մրցույթները ոչ թե ձեւական բնույթ կրեն, այլ առարկայական, եւ ընտրվեն արժանիները, ոչ թե բարեկամների ու ծանոթների միջոցով դա լինի։ Ոչ միայն նախարարություններում պետք է այսպես լինի, այլեւ գործակալություններում, վարչություններում»,- նշեց տնտեսագետը։
Թաթուլ Մանասերյանը շեշտեց՝ մի քանի գերատեսչություններում կրկնվում են գործառույթները։
«Առայժմ ես չեմ ուզում բարձրաձայնել դրա մասին, նախընտրում եմ այս հարցերին անդրադառնալ աշխատանքային ռեժիմով, ներկայացնել վարչապետին, եթե տեսնեմ արդյունք չի տալիս, կհրապարակեմ»,-ասաց Թաթուլ Մանասերյանը։