Հանճարեղ պլան է պետք
«Այն ճանապարհը, որով ընթանում է վարչապետը, և օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացված նյութերը, որոնք ներառում էին մեր երկրի տնտեսության զարգացման տարբեր ոլորտները, բավականին գրագետ էին, համակարգված, հիմնավորված», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Զոյա Թադևոսյանը՝ շեշտելով՝ վարչապետի՝ մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած հայեցակետերը հուսադրող էին:
«Բայց թե որքանով վարչապետը կկարողանա կյանքի կոչել այդ հայեցակետերը, ցույց կտա կյանքը: Ես ոչ թե հոռետես եմ, այլ պրագմատիկ, քանի որ գիտեմ՝ այն քաղաքական ուժը, որը վերցրել է մեր երկրի զարգացման պարտավորությունը, ի զորու չէ իրականացնել ինչ-որ հանճարեղ պլան, քանի որ դա հակասում է իր, այսպես ասած, սկզբունքներին», – եզրափակեց տնտեսագետը: