Ոստիկանություն է հրավիրվել 22-ամյա աղջիկը…
Հունվարի 13-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Աբովյանի պուրակի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 25-ամյա Արմեն Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատճառը գողություն կատարելու կասկածանքն էր: Ոստիկանություն է հրավիրվել նաեւ 22-ամյա Անի Ա.-ն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: