Աշխատում ենք, շուտով ավարտին կհասցնենք. Ռ. Թադևոսյանը` ՀՀԿ-ի ցուցակից
«Աշխատում ենք, շուտով ավարտին կհասցնենք, կքննարկենք գործադիր մարմնում և պաշտոնապես կհայտարարենք»,-Henaran.am-ի հարցին, թե արդյոք վերջնական հստակեցումներ կան ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակներում, ասաց ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը:
Նշենք, որ մամուլը գրում է, թե ՀՀԿ-ում ռեյտինգային ցուցակների հետ կապված լարված իրավիճակ է, ներքին բախումներ են լինում կուսակցությունում:
Ռ. Թադևոսյանը հավելեց, որ փետրվարին պիտի ցուցակները ներկայացվեն, դեռ ժամանակ կա, հիմա կուսակցությունում ու տարածքային կառույցներում այս հարցերը քննարկվում են, և ավարտին արդեն կտեղեկացվեն դրանց մասին: Իսկ գործադիր մարմնի հաջորդ նիստը հավանաբար կլինի մյուս շաբաթ: