26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայկական մշակույթ չէ հին և նոր տարիները նշելը.ազգագրագետ/վիդեո/

Հունվարի 13-ի լույս 14-ի գիշերն է տոնվում Հին նոր տարին, որովհետև հին և նոր տոմարների միջև տասներեք օր է տարբերությունը։ Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց ազգագրագետ Կարինե Բազեյանը։

Բանախոսը նկատում է, որ  Հին նոր տարին նշելը հայերին, ի սկզբանե, հատուկ տոն չի եղել, սա արևմտյան քաղաքակրթության ընդունված ձև է։

«Հայկական մշակույթ չէ հին և նոր տարիները նշելը։ Դա մեր մշակույթում չի եղել, մեր ծիսաշարում չի եղել։ Այս տոնը խորհրդային կարգերին էր առավել շատ բնորոշ։ Մինչև խորհրդային կարգերի հաստատումը մենք տոնել ենք Նոր տարին հունվարի մեկին, և հունվարի վեցին Սուրբ Ծնունդը։ ԽՍՀՄ իշխանությունը անաստված իշխանություն էր, և այն ժամանակ տոնական օրերն ընդամենը երկու օրեր էին, և հունվարի երեքն արդեն աշխատանքային օր էր։ Ու քանի որ մենք ազգակցական մեծ շրջանակ ունեինք, չէինք հասցնում երկու օրվա մեջ այցելել բոլորի տները։ Հետևաբար կարիք կար մեկ օր ավելի ունենալ, երբ աշխատանքային կոլեկտիվի հետ հնարավոր կլիներ նշել։ Եվ այսպես առաջ եկավ հունվարի տասներեքին Հին նոր Տարին նշելու գաղափարը»,- ընդգծեց  ազգագրագետը։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ