Ծանր եղիր
«ԹԵԿՈՒԶ ԲԱՐԻ ԼԻՆԵՆ ԽՈՍՔԵՐԸ, ԱՍՏԾՈՒ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ, ՆԱԽ ՄՏԱԾԻՐ, ԸՆՏՐԻՐ ՏԵՂԸ, ԼՍՈՂԻՆ ՈՒ ՊԱՏՇԱՃ ԺԱՄԱՆԱԿԸ ԵՎ ԱՊԱ ԽՈՍԻՐ։ ՍԱ Է ԽՈՍԵԼՈՒ ՄԵՋ ԾԱՆՐ ԼԻՆԵԼԸ»
Մեկն ասել է, որ լռությունն առանց ջանքի ձեռք բերվող առաքինություն է։ Սակայն թերևս հարցնող լինի, թե ինչպե՞ս կարող է առանց ջանք թափելու որևէ գործ լավ կատարվել, մանավանդ լռությունը, որ բոլոր գործերից դժվար է։ Որովհետև ի՞նչն է ավելի թեթև, քան խոսքը, որ պիտանի է մեր բնությանն ու Արարչի պարգև է, և ինչպե՞ս կարող է մեկը հեշտությամբ լռություն պահպանել։ Արդ, չի ասում, թե լռությունն ինքնին առանց ջանքի ձեռք բերվող առաքինություն է․ այն չափազանց ծանր, մեծ ու տքնաջան աշխատանք է պահանջում, բայց խոսքով կատարվող բազմաթիվ ու զանազան հանցանքները, որոնք ոչ ոք չի կարող թվել, ամբողջապես վերանում են, երբ մարդ լռում է։ Արդ, սա է նկատի առնվում «առանց ջանքի ձեռք բերվող առաքինություն» ասելիս։
Եթե մեկը կտրում է ծառի արմատը, նրա հետ չորացնում է նաև նրա ճյուղերը։ Այս նույնը կատարվում է, երբ լռում են, «որովհետև, ով խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է» (Հակոբ․ 3:2): Դրա համար էլ Հակոբոս առաքյալը պատվիրում է, որ ամեն մարդ ծանր լինի խոսելու մեջ (տես Հակոբ․1:9):
Սա ասելով՝ չի արգելում խոսելն ընդհանրապես, ինչպես որ երկրում շրջող անբան կենդանիները չեն խոսում, այլ խրատում է ամեն ինչ մտածված խոսել, որովհետև թեկուզ բարի լինեն խոսքերը կամ Աստծո պատվիրանները, նախ մտածիր, ընտրիր տեղը, լսողին ու պատշաճ ժամանակը և ապա խոսիր։ Սա է խոսելու մեջ ծանր լինելը։
«Եղբայրներ միմյանց մի բամբասեք։ Ով իր եղբորը բամբասում է կամ դատում, այնպիսին օրենքն է բամբասում ու դատում» (Հակոբ․ 4:11):
ՍԲ․ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՇՆՈՐՀԱԼԻ – 11–ՐԴ ԴԱՐ
11-12-րդ դարի նշանավոր մեկնիչներից էին՝ Սբ, Ներսես Շնորհալին, Սբ․ Բարսեղ Շնորհալին (Մաշկևորցի), Սբ․ Իգնատիոս Շնորհալին (Սև-լեռնցի), Սբ․ Սարգիս Շնորհալին և Սբ․ Ներսես Լամբրոնացին:
Տեր Հովսեփ քահանա Հակոբյանի հանրագրից