Դամասկոսը եւ Հալեպը հայտնվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի` ոչնչացման վտանգի տակ գտնվող օբյեկտների ցանկում
ՅՈՒԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մշակութային օբյեկտների ցանկում, որոնք ոչնչացման սպառնալիքի տակ են, ընդգրկվել են 5 սիրիական քաղաքներ եւ մեկ ամրոց, որը կրկին գտնվում է Սիրիայում, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում են հայտնվել Դամասկոս, Հալեպ, Բոսրա, Պալմիրա քաղաքները, ինչպես նաեւ Կրակ դե Շեվալյե ամրոցը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կածիքով` Սիրիայում երկարատեւ ռազմական գործողությունների արդյունքում այս օբյեկտները մեծապես վնասվել են եւ ոչնչացման վտանգի տակ են: Զեկույցում նշվում է, որ զինված հակամարտության պայմաններում հնարավոր չէ քայլեր ձեռնարկել այդ օբյեկտները պաշտպանելու համար: Այդ բոլոր օբյեկտներն արդեն ընդգրկված էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Զինված հակամարտությունը Սիրիայում շարունակվում է 2011-ի մարտից: Այս ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով` ավելի քան 90 հազար մարդ է զոհվել: