27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Մետաքսի ճանապարհ և ծաղիկների անձրև» խորագրով համերգը նվիրվում է

ՀՀ մշակույթի ու Չինաստանի Ժողովրդական Հան­րա­պե­տության մշակույթի նախարարությունների և ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդա­­կան Հանրապետության դեսպանության աջակցությամբ` 2017 թվականի հունվարի 14-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազ­գա­յին ակա­դե­միական թատրոնում, չինական Նոր տարվա կապակցութ­յամբ տեղի կունենա Գանսյու նահանգի երգի-պարի անսամբլի «Մետաքսի ճանապարհ և ծաղիկ­ների անձրև» խորագրով համերգը:
Համերգը նվիրվում է Հայաստանի Հանրա­պե­տության և Չինաս­տանի Ժողովրդական Հանրա­պետության միջև դիվանագիտա­կան հարաբերությունների ­ հաստատման 25-ամյակին:
Գանսյու նահանգի երգի-պարի անսամբլը հիմնադրվել է 1961 թվականին և ներկայացնում է Դունհուան քաղաքի արվեստը, սովորույթները և Մետաքսի ճանապարհի առանձնահատկությունները: Համերգային ծրագրի ընթացքում կներկայացվեն պարային ներկայացումներ, երաժշտա­կան, գործիքային կատարումներ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ