01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Հայաստանի Հանրապետության վարչապետ  Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին Սուրբ ծննդյան տոների առթիվ:

Շնորհավորական ուղերձում ասված  է.

«Հարգելի Կվիրիկաշվիլի,

Շնորհավորում եմ  Ձեզ և վրաց ժողովրդին Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն և բարեկեցություն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանում ապրող հայ համայնքի նկատմամբ  Ձեր ցուցաբերած ուշադրության համար:

Վստահ եմ, որ երկու բարեկամ երկրների  ներուժն ու գործընկերությունը կնպաստի շարունակաբար զարգացնելու, ամրապնդելու և նոր լիցք  հաղորդելու հայ-վրացական հարաբերություններին:

Մեր  համատեղ  աշխատանքի շնորհիվ մեզ   կհաջողվի առավել  ամրապնդել հայ և վրաց  ժողովուրդների  միջև ջերմ կապը, որը  հիմնված է բարեկամության հարուստ  ավանդույթների վրա»:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ