«Սա չխախտվող ավանդույթ է»
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Ամանորը սիրում է տոնել Հայաստանում: Պարզվում է՝ նախարարի ընտանիքը լավ ավանդույթ ունի, որը երբեք չի խախտում.
ի գլխավոր նպատակն այն է, որպեսզի մարզերում հնարավորինս շատ ծրագրեր իրականացվեն: «Մենք գերդաստանով հավաքվում ենք իմ ավագ եղբոր ընտանիքի հետ և նոր տարին դիմավորում ենք միասին: Սա չխախտվող ավանդույթ է»,-ասել է նա:
Նախարարը երբեմն օգնում է ընտանիքի անդամներին տոնածառը զարդարել, նաև գնումներ է կատարում: Ինչ վերաբերում է բարեմաղթանքին, ապա 2017-ից Դ. Լոքյանը խաղաղություն ու առողջություն է ուզում:
Նախարարը նաև կարևորեց Կառավարության ու մասնավորապես իրենց նախարարության կողմից իրականացվող ծրագրերը մարզերի համար. «Խոսքը վերաբերում է ներդրումային ծրագրերին, ենթակառուցվածքային ծրագրերին, որպեսզի գոնե մեկ տարի անց մենք լուրջ հույս ներշնչենք մեր հեռավոր բնակավայրերի բնակիչներին, որպեսզի չարտագաղթեն, տեղում աշխատեն և վաստակեն»,-եզրափակեց նա: