27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ընդդիմությունը քայլ առ քայլ կայանալու է»

«Որ դրա հիմքերը կստեղծվեն, համոզված եմ, որ մեր նոր Սահմանադրությամբ, ինչը և Դաշնակցության պնդումն է եղել, որ խորհրդարանում ընդդիմությունը 1/3 ունենա, որովհետև մենք հասկանում ենք, որ առանց ընդդիմության լուրջ դերակատարության իշխանությունը չի կարող հաջողության հասնել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղա Աղվան Վարդանյանն՝ ի պատասխան հարցին, թե 2017-ին սպասելիքներ կան իրենց ու կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի ցանկացած ընդդիմության կայացման համար:

«Ես վստահ եմ, որ այո, այդ ընդդիմությունը քայլ առ քայլ կայանալու է, ինչ կոնֆիգուրացիա, ինչ ձևաչափ կունենա, ինչ կերպով հանդես կգա, որ ուժերը կներգրավվեն, չգիտեմ, բայց քաղաքական համակարգի կայացման, խոշորացման հիմքը դրվել է»,-հավելեց պատգամավորը:

Նա նկատեց, որ այս խորհրդարանական ընտրությունները դառնալու են ջրբաժան, և այն քաղաքական ուժերը, որոնք կլինեն խորհրդարանում, կստանան հնարավորություն հետագայում ինքնադրսևորման, աճելու, զարգանալու և դառնալու դերակատար. «Ու չի լինելու նախկին վիճակը, երբ ամեն ինչ երկրում որոշում է մի մարդ, մենք ունենալու ենք մի քաղաքական համակարգ, որտեղ որոշումները կայացվելու են քաղաքական բանավեճերի միջոցով»:

Դիտարկմանը, որ իշխանությունը խոստովանում է, որ երկրում կա վստահության պակաս կա, և հարցին՝ Դաշնակցությունն, իշխանությունների հետ համագործակցելով, վստահության ու համակիրների կորուստ չունեցա՞վ, Ա. Վարդանյանը պատասխանեց. «Մեր հասարակական ընկալումներն այնպիսին են, որ երբ դու համագործակցում ես իշխանության հետ, ապա ինչ-որ մի բան կորցնում ես: Բայց համոզված եմ, որ հասարակության մի այլ ու ոչ պակաս լայն շերտ տեսնում է, որ այդ համագործակցության հիմքում դրված են Դաշնակցության՝ տարիներ շարունակ հետապնդած նպատակները և այդ ուղղությամբ են աշխատանքներ ընթանում ու ընդհակառակը՝ Դաշնակցության դերակատարությունն աճում է»,- եզրափակեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ