20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արարատի մարզպետի ճիշտ տարբերակը. Հայկական ժամանակ

Արարատի ՀՀԿ-ական մարզպետ Էդիկ Բարսեղյանի (Լոնդիկ) հերթական արձակուրդը տարօրինակ զուգադիպությամբ համընկել էր մարզում՝ ֆիննախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության սկսած լայնածավալ ստուգումների հետ:

Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ը եւ նշում, որ ստուգումների արդյունքները բավականին սկանդալային էին: Դեռ նախօրեին պաշտոնապես հայտարարվել էր, որ դրանց ընթացքում լուրջ չարաշահումներ են հայտնաբերվել, մասնավորապես՝ Մխչյան գյուղի սուբսիդավորված էժան դիզվառելիքի 70 հազար լիտրից 48 հազար լիտրը ստացել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը:

ՀՀԿ-ամերձ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ֆիննախի համապատասխան տեսչությունը տնետուն ընկած՝ փորձել է ճշտել, թե ով է իրականում դիզվառելիք ստացել: Մարզպետն էլ անորոշության այս փուլում թերեւս ամենալավ լուծումն է գտել՝ առայժմ լինել արձակուրդում, մինչեւ իր հարցերը լուծվի:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:  

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ