27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պա՛պ բա՞ մեր տոնածառը. Գրիգ Սուքիասյանը հիշում է

 «Հիշում եմ, երբ ես փոքր էի հայրս ամեն տարի մեր տոնածառը զարդարելու  օրը տոնի  էր վերածում: Անակնկալներով հագեցած օր էր  լինում մեր տանը՝  դեկտեմբերի 31-ը: Այդ օրը հորս ծնդյան օրն է ու առաջին տարին է, որ նա մեզ հետ չէ, իսկ ես հեռու եմ տնից: Այս տարի այդ օրը իմ համար հիոշղությունների օր դարձավ ու հոգուս խորքում որոշեցի, որ հաջորդ տարիներին շարունակելու եմ տոնել հին տարվա վերջին օրն ու հորս ծնունդը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հեռուստասերիալներից հայտնի դերասան Գրիգ Սուքիասյանը, որը արդեն մի քանի ամիս բնակվում է ԱՄՆ-ում:

«Մի տարի մենք տոնածառը դնելը ուշացնում էինք, երբ հարցրեցի՝ պա՛պ բա՞ մեր տոնածառը ,նա պատասխանեց՝ բալես, մեր տոնածառը հենց ինքը Ձմեռ պապը կբերի: Առավոտյան մենք Նոր ու ճոխ զարդարված տոնածառ ունեինք»,-հիշեց դերասանը

Գրիգ Սուքիասյանը ընդգծում է, որ ինքը շարունակում է հավատալ Ձմեռ պապի կամ ավելի շուտ հրաշքի գոյությանը: Նա միշտ սպասում է լուսավոր անակնկալների ու հոգու խորքում հավատում, որ Նոր տարվա գիշերը իր պահած երազանքը անպայման կատարվելու է.

«Սրտանց շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը, ցանկանում եմ բոլորին պայծառ ու սիրով լի տարի, իսկ սերը դա իր մեջ պարունակում է ամենա ամենան՝ բարիություն, ուրախություն և ամեն ինչ: Թող եկող տարին բարեբեր լինի իմ ազգի համար՝ նոր ձեռքբերումներով, և ամենակարևորը, որ մեր սահմաններում անդորր տիրի ու ամեն զինվոր գա հասնի իր ընտանիքին՝ չոր աչքերով ու լայն ժպիտով: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»,-Ամանորյա իր բարեմաղթանքը փոխանցեց Գրիգ Սուքիասյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ