16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանում բիզնես լրագրության խոչընդոտը տնտեսությունն է

“Մենք փորձել ենք այս դասընթացների ընթացքում ցույց տալ ֆինանսական ժուռնալիստիկայի կարեւորությունը, քանի որ այն կապ ունի ցանկացած մարդու հետ”,- նշեցին  “Ռոյթերս” միջազգային մուլտիմեդիոն լրատվական գործակալության խմբագիր-թրեյներ Թոմաս Ատկինսը եւ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Աֆրիկայի ֆինանսական շուկաների մասնագետ Նայջել Ստեֆենսոնը` անդրադառնալով Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի “Բիզնես Դպրոցի” շրջանակներում գործող “Մեդիա դպրոցում” կազմակերպված Բիզնես թրեյնինգներին` ֆինանսական ժուռնալիստիկայի վերաբերյալ:

Թրեյնինգների ընթացքում Թոմաս Ատկինսը եւ Նայջել Ստեֆենսոնը մասնակիցներին են փոխանցել իրենց փորձը, տեխնիկան եւ սկզբունքները, որոնք օգտագործվում են ֆինանսական ժուռնալիստիկայի մեջ եւ որոնք կիրառելի են “Ռոյթերս”-ում արդեն ավելի քան 160 տարի:

Ֆինանսական ժուռնալիստիկան վերաբերում է բոլորին, քանի որ այն առնչվում է բիզնեսի եւ տնտեսության հետ: 3 հանգամանք կա, որոնք կարեւոր են ֆինանսական ժուռնալիստիկայում. առաջին հերթին ճշտապահությունն է, 2-րդը, որ ֆինանսական ժուռնալիստիկան  լինի անկախ եւ ոչ կողմնապահ, 3-րդը` այն պետք է լինի արդար եւ հավասարակաշռված”,-նշեցին բանախոսները:

Նրանք ընդամենը 4 օր է` ինչ Հայաստանում են գտնվում, սակայն հասցրել են նկատել մի քանի խնդիրներ, որոնց հետ բախվում են հայ լրագրողները եւ լրագրողներն ընդհանրապես: Թրեյնինգին մասնակից ուսանողները խոստովանել են, որ այստեղ շատ դժվար է ինֆորմացիայի աղբյուր գտնել, իսկ  լրագրողի որակի չափանիշը աղբյուրն է, որից նա օգտվել է: “Եթե տնտեսությունը Հայաստանում զարգանա այնպես, ինչպես մենք լսել ենք, ապա ֆինանսական ժուռնալիստիկան այստեղ բավականին գրավիչ եւ հետաքրքիր կլինի”,-հայտնեց  Նայջել Ստեֆենսոնը:

Նրանք հավելեցին, որ սա դասընթացի մասնակիցների եւ “Ռոյթերս” հիմնադրամի հարաբերությունների ավարտը չէ, սակայն թե ինչ հեռանկարներ կան Հայաստանի հետ հետագա հարաբերությունների համար, նրանք առայժմ տեղյակ չեն:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ