«Գազի մարդ»-ը թշնամի չէ. Արմեն Ասատրյանը հորդորում է /վիդեո/
«Ազգաբնակչության հետ խնդիրներ կան: Մարդիկ չգիտակցելով անջատում են ազդանշանային համակարգերը, որոնք շատ կարևոր են և հաճախ այդ սխալ քայլը կարող է մահվան պատճառ դառնալ»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Աբովյանի գազսպառման տեխնիկական համակարգերի՝ Նաիրիի տեղամասի պետ Արմեն Ասատրյանը:
Մասնագետը հորդորում է միացված պահել ազդանշանային սարքերը, որը տվյալ պարագայում ընտանիքի կյանքի անվտանգության երաշխիք է հանդիսանում:
Արմեն Ասատրյանը շնորհավորում է հայ ազգի նոր տարին և ցանկանում, որ ամեն հայ գոնե մի փոքր ընդառաջի «գազի մարդուն» ու գիտակցի, որ նա թշնամի չէ:
Մանրամասները՝ տեսանյութում: