27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Քրիստիանի գիրքը կենդանացնում է մանկության իրականությունը»

Դեկտեմբերի 26-ին LOFT-ում տեղի ունեցավ Քրիստիան Բատիկեանի «Սուփըր հերոսները կը մեռնին ամրան» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը։ Սա հեղինակի առաջին գիրքն է: Վերնագրից կարելի է կտահել՝ գիրքն արևմտահայերեն է, բայց այս պարագայում դժվար է Բատիկեանին Հայաստանում ապրող ու ստեղծագործող կամ սփյուռքահայ հեղինակ համարել։ Հեղինակը կարծես այս երկուսի միջանկյալում է գտնվում։ Այդ մասին է վյակում նաև նրա «ինքնակենսագրականը»։ 
Չնայած եղանակային վատ պայմաններին բազմաթիվ ընթերցասերներ ներկա էին շնորհանդեսին, որը, հարկ է նշել, կազմակերպված էր ոչ սովորական ձևով: Չկային այսպիսի միջոցառումների համար ավանդական դարձած ելույթներն ու գովաբանական ճառերը: Միայն հրատարակիչը մի քանի խոսքով ներկայացրեց գիրքը և անգամ հեղինակը հրաժարվեց հարթակից խոսել՝ բավարարվելով միայն դահլիճից շնորհակալություն հայտնելով ներկաներին: Այս ոչ սովորականությանը գումարվում էր նաև այն, որ շնորհանդեսի ամողջ 2 ժամերի ընթացքում սրահում հնչում էին Լեդի Գագայի երգերը:

Անդրադառնալով Բատիկեանի նոր գրքին՝ «Ինքնագիր» գրական հանդեսի խմբագիր, գրքի հրատարակիչ Վահան Իշխանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց իր տպավորությունները․ «Երբ մեծանում ես, չես նկատում՝ որ պահից ես թաղում մանկությունը ու վրան մի գերեզմանաքար դնում, որը սոսկ հիշողություն է մի բանի, որտեղ աշխարհի պատկարցումը իբր իրական չէր կարող լինել: Քրիստիանի գիրքը կենդանացնում է մանկության իրականությունը, ուր խաղալիքը կամ կոմիքսների հերոսները անկենդան նկարներ չեն․ նրանք այնքան կենդանի են, որքան շրջապատող մարդիկ ու հարազատներդ։ Արդյունքում վերանում է այն պատկերացումը, թե մի իրականություն կա՝ այսպես կոչված «հասունության» իրականությունը, որի համար մանկությունը սոսկ հիշողություն է ինչ-որ միամիտ մանուկի մասին, իսկ այն հերոսները որոնցով ապրել է նա, նրա հետ մեռել են։ Գրքում մանկությունը հիշողություն չէ, մանկության վերապատմություն չէ, այլ հենց մանկության իրականությունն է՝ մեծի կողմից ընթերցված․․․ Եվ այն ընթերցելիս թախծում ես, մտածում՝ մի՞թե նրան այդպես հեշտությամբ թաղել ես, ուր մանրուքները այնքան հմայիչ են, որ ընթերցողին անգամ տանում են դեպի սեփական մանկություն, այնտեղ փորփրում ես անձնական մանրուքները, որ կրկնակի թախծես: Այսպես, եթե հարցնեք՝ ինչ գիրք է սա, լա՞վն է, տաղանդավո՞ր է, արժեքավո՞ր է թե նման մի բան, կասեմ՝ սիրելի է:

Մենք փորձեցինք հասկանալ՝ Բատիկեանի գրքից ի՞նչ տպավորություն են ստացել ընթերցողները, նրանք, ովքեր պարզապես սիրում են գրականություն և, առհասարակ, սիրում են կարդալ։ Բատիկեանի գրքի շնորհանդեսին ներկա գտնված Ալինան, Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացնելով իր տպավորությունները, նշեց․ «Մինչ այդ կարդացել էի Բատիկյանի թե՛ ստեղծագործությունները ինտերնետում, թե՛ բլոգային ու ֆեյսբուքյան գրառումները, թե՛ ծանոթ էի գրական հայացքներին ինչ-ինչ քննարկումների հետևելով, բայց երբևէ շփվելու առիթ չէր եղել: Շնորհանդեսը ինձ համար հիանալի առիթ էր ևս մեկ անգամ առնչվելու հեղինակ ստեղծագործության հետ ու չնայած եղանակային սարսափելի պայմաններին՝ այդ առիթը բաց չթողեցի։ Բատիկեանը հայաստանյան գրական ու էլեկտրոնային մամուլում բավականին շրջանառված անուն է, «Գրանիշում» ու «Ինքնագրում» հրապարակումներ ունի,ուստի այս հեղինակին քիչ թե շատ ծանոթ էի: Կարծում եմ՝ Բատիկեանն այնպիսի հեղինակ է, որ պետք է միայն մեկ պատահական առիթ իրեն կարդալու համար, հետո նրա ստեղծագործությունները ստիպում են համացանցում իրեն որոնել ու նոր բաներ գտել»։

Իսկ լրագրող Մարգարիտա Ղազարյանը, անդրադառնալով շնորհանդեսին և գրքի ձևավարմանը, մեզ հետ զրույցում նշեց․ «Երբ գրքի շնորհանդեսին գնացի, Բատիկեանից ընդամենը մի քանի ստեղծագործություն էի կարդացել, բայց արդեն իսկ հասցրել էի դրական տպավորություն ստանալ։ Շնորհանդեսի ընթացքում պաշտոնական հատվածը մեծ չէր, հեղինակը հասցրեց շփվել ընթերցողների հետ, մակագրել գրքերը: Անդրադառնալով գրքի ձևավորմանը՝ պետք է ասեմ՝ դրա արտաքին տեսքը գրավիչ է։ Գիրքը մակության հետ աղերսներ ունի, ու այն ասես հեքիաթի գիրք լինի կամ ֆանտաստիկայի ժանրով գրված ստեղծագործությունների ժողովածու։ Այս գրքի արտաքինը կարծես «ստիպում է», մղում, որ այն վերցնես ու կարդաս»։

15672885_1247153508700785_7713609957572317753_n

 

15747388_1247153908700745_7396468984884724974_n

15726267_1247141105368692_679737167858989573_n

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ