26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մեզ հետ խաղ անել չի կարելի»

«Ես կարծում եմ՝ մեր երկրում շովինիստական ծրագրերը 2016-ին կանգ առան: Հայաստանը չկորցրեց իր ինքնիշխանությունը: Դա երկու պատճառ ուներ՝ ՌԴ-ն չկարողացավ վերականգնել ԽՍՀՄ-ը, այլ կերպ  ասած՝  այն իմպերիան, որ եղել է նախկինում: Եվ երկրորդ կարևոր պատճառը.  հայ ժողովուրդն ուզում է ունենալ անկախ երկիր: Իսկ ապրիլյան պատերազմը վստահություն տվեց համայն հայությանը: Մենք հասկացանք՝  ինքնուրույն, առանց դաշնակիցների, առանց ինչ-որ օժանդակության՝ կարող ենք պաշտպանել մեր հայրենիքը: Դա լուրջ վստահություն տվեց մեզ», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

«Արդյունքում՝ ագրեսորը հասկացավ՝ մեզ հետ խաղ անել չի կարելի: Իսկ նրանք, ովքեր մեր ժողովրդի պետականասիրության մեջ կասկած ունեին, հասկացան՝ ինչն ինչպես է: Անցնող տարում տեղի ունեցած դեպքերին անդրադառնալով՝  Հռոմի Պապի այցելությունն էլ կուզենայի կարևորել: 2016-ին մեծ կորուստներ ունեցանք՝ հատկապես ապրիլյան պատերազմի օրերին: Այդուամենայնիվ, ես լավատեսականորեն եմ տրամադրված: Լիահույս եմ, որ  2017-ին արդար, թափանցիկ ընտրություններ կլինեն , ու կձևավորվի այն իշխաոնությունը, որը հայի ուզած իշխանությունը կլինի», – նշեց Ազատ Արշակյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ