02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Դժգոհ են Հովիկ Աբրահամյանից. Ժամանակ

Թերթի տեղեկություններով` ԲՀԿ-ում դժգոհություն կա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից: Խոսքը մասնավորապես վերաբերում է անցած շաբաթ ՎՊ նախագահի ներկայացրած հաշվետվության առնչությամբ Հովիկ Աբրահամյանի ելույթին, ով հայտարարել էր. ”Պարոն Զաքարյան, չե՞ք կարծում, որ հանրության մեջ տպավորություն կստեղծվի, որ եթե մենք այդ թերություններն ու յուրացումները հայտնաբերում ենք և ոչ մի պատիժ չենք կիրառում, ոնց որ մենք էլ ենք մասնակից”:

Բանն այն է, որ ՎՊ նախագահը ներկայացնում էր, որ համատարած չարաշահումներ և խախտումներ կան հատկապես գնումների և շինարարության ոլորտներում, քանի որ նախորդ տարիներին քաղաքաշինության նախարար է եղել ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը, այդ խախտումները վերաբերում են նրա պաշտոնավարման շրջանին: Այս է պատճառը, որ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը դժգոհություն է առաջացրել ԲՀԿ-ում: 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ