07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Այլընտրանքային Զոհրաբյանին զանգեցին ճիշտ ժամանակին. Իրավունք

Ըստ “Իրավունք”-ի, այն ժամանակ, երբ Ազգային ժողովում թե ընդդիմության, թե իշխանությունների կողմից եռում է քննադատությունն՝ ուղղված կառավարության աշխատանքներին՝ հաշվի առնելով մի շարք ոլորտներում ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանի արձանագրած խախտումները, իրեն այլընտրանք համարող ԲՀԿ-ն կիսադատարկ է թողնում պատգամավորական աթոռներն ու լռում է։

Թե ինչով է պայմանավորված վերջին շրջանում նման պասիվությունը, եւ արդյոք ԲՀԿ-ական հերթական բոյկոտը չէ, թերթը նախ փորձեց պարզել ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զահրաբյանից, ում “Ճիշտ ժամանակին” կարեւոր զանգ եկավ, եւ նա “ստիպված եղավ” թերթի հարցն անպատասխան թողնել։ Նույն հարցը նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին էր սպասում, ով շոգից ու նիստից հոգնած՝ չցանկացավ ընդհանրապես խոսել։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ