27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երեւանում դաժանաբար սպանված ՝ կապիտան Հրաչյա Ֆալանջյանի մայրը բացահայտումներ է անում

«Բրավոյի» տնօրենի տանն սպանված Հրաչյա Ֆալանջյանի մայրը բաց նամակով դիմել է Հանրապետության նախագահին.

 «Մեծարգո պարոն նախագահ, Ձեզ է գրում մայիսի 13-ին  Երեւանում դաժանաբար սպանված ՝ ոստիկանության աշխատակից ավագ օպեր լիազոր՝ կապիտան Հրաչյա Ֆալանջյանի մայրը՝ նախկին  Զինված ուժերում ծառայող եւ  երկար տարիների բուժաշխատող, այժմ զինորական թոշակառու, Մարիետա Անտոնյանը: Որդուս անհիմն  մեղադրում են հանցանքի մեջ, եւ ես վստահ եմ, որ նման բան տեղի չի ունեցել:

Ամուսնուս մահից հետո ես եմ հինգ տարեկանից մեծացրել եւ դաստիարակել նրան: Նա ունենալով շատ վատ օրեր, եթե  չի կատարել ո՛չ գողություն, ո՛չ որեւէ այլ հանցագործություն՝ այժմ ապահովված լինելով, ինչո՞ւ պետք է գնար այդ քայլին: Ուներ երկու մասնագիտություն ՝ երաժիշտ եւ իրավագետ:

Որդիս՝   Հրաչյա Ֆալանջյանը, ավարտելով Ոստիկանության ակադեմիան գերազանց, 2009 թ-ին նշանակվել է  Շենգավիթի ոստիկանության բաժնում, որպես քրեական հետախուզության օպեր լիազոր: Նա խորապես նվիրված  էր իր գործին, աշխատում էր մեծ պատասխանատվությամբ, շրջապատում եւ աշխատավայրում մեծ համակրանք էր վայելում իր մարդկային բարձր առաքինությունների՝ ազնվության, աշխատասիրության, բարության, ջանասիրության եւ պատվախնդրության  համար:

Ոստիկանությունում գերազանց ծառայելու արդյունքում պարգեւատրվել  էր կրծքանշան – պատվոգրով ՝ գեներալ լեյտենատ Վ.Գասպարյանի կողմից: Ունեցել էր նաեւ այլ կրծքանշաններ եւ դրամական պարգեւատրումներ: Նա՝ լինելով հմուտ քրեական հետախուզության  աշխատող,  չնայած իր երիտասարդ տարիքին, միշտ աչքի է ընկել իր ունակություներով եւ բազմիցս չբացահայտված քրեական գործերի բացահայտմամբ: Ծառայելով  ՀՀ ոստիկանության  Երեւան քաղաքի ԿՊԶ-ում, որպես քրեականի ավագ օպեր լիազոր՝ իր գործի գիտակն էր, եւ գոհ էր իր աշխատանքից եւ վարձատրությունից, անգամ ուներ համակարգում նոր, ավելի հետաքրքիր աշխատանքի առաջարկներ:

Եվ այս պարագայում, նրա աշխատանքից ազատված լինելու մասին տեղեկությունը, առավելեւս, նրա իբր մասնակցությունը ավազակային  հարձակմանը  նվազագույնը անհեթեթություն է, իսկ ավելի ճիշտ՝ որդուս դաժան  սպանությունը կոծկելու լավագույն  տարբերակ է մարդասպանների համար:

Այնինչ, մենք  ՀՔԾ-ի հարցման արդյունքում տեղեկացանք, որ նա ազատված չի եղել աշխատանքից: Ավելին մայիսի 12-ին եղել է ծառայության մեջ աշխատանքի վայրում:

Չնայած՝ Վ. Գասպարյանի աշխատակազմի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ նրա տված անհեթեթ բացատրություները՝ ազատման հետ կապված, փաստում էր, որ իրենք իրենց արած կեղծ հայտարարությունը մտադիր չեն շտկելու: Եվ ոչ  մի տրամաբանական բացատրություն չկարողացավ տալ Մերուժան Հակոբյանը, թե մայիսի մեկին ո՞նց են ծառայողին ազատել աշխատանքից, եւ շոկահարվեց, երբ իմացավ, որ Հրաչյան ՀՔԾ փորձաքննության պատասխաներից ելնելով տուժող է ճանաչվել, իսկ ես՝ տուժողի իրավահաջորդ: Սակայն վարույթն իրականացնող մարմինը չի հարուցում  սպանության հոդվածով գործ՝ դաժան եւ խոշտանգված սպանության դեպքում, երբ որդուս կյանքը ընդհատվել է թվով 20 –ից  ավելի կտրած ծակած  եւ բութ  գործիքներով հարվածների հետեւանքով:

Ունենալով մեծ եւ դաժան կորուստ՝ փորձեցի ուշքի գալ, եւ հասկանալ, թե իրականում ինչո՞ւ են սպանել իմ միակ որդուն, հույս ունեի ճշմարտությունը լսել միակ վկա, նույն գործով իբր ավազակային հարձակման մասնակից եւ մեր հարեւանի տղա Էդգար Մանուկյանից: Էդգարին զանգեցի կալանավայր, մեծ հյուսով, որ լսեմ խորը ցավակցություն՝ տղայիս կորստի վերաբերյալ, եւ ճշմարտությունը: Սակայն, նա ինձ հետ զրուցեց շատ հանգիստ, առանց ափսոսանքի եւ իմ այն հարցին՝ ի՞նչ է իրականում տեղի ունեցել,ինչո՞ւ են սպանել որդուս, եւ որտե՞ղ, նա պատասխանեց, որ իրականում տեղի չի ունեցել ավազակային հարձակում։

«Մենք գողացող տղերք չենք, բայց ես ճիշտը չեմ կարող ասել, դատարանում պետք է ասեմ, որ սա ավազակային հարձակում է, իրականում մենք զինված չենք եղել, բայց պետք է ասեմ, որ զենք ունեցել ենք։ Շատ հարցեր մի տուր Մարետա տոտա՝ հեռախոսս լսվում է: Դու ճիշտը կիմանաս դատից հետո  միայն»:

Նա նաեւ ինձ ասաց, որ ինքը Ավետիսյաններին չի ճանաչել, բայց Մկրտչյան Վարդանը (Օպերգծով միլպետի տեղակալ) եւ Պողոսյան Ռաֆոն (Քրեականի պետը) եկել էին ինձ մոտ ԿՊԶ: Ես խնդրել եմ քննիչին հանել իմ եւ Էդգարի խոսակցության ձայնագրությունը:

Վերեւում հիշատակած Ավետիսյաններից Լյովա Ավետիսյանը եղել է որդուս հետ մտերիմ եւ այդ մասին շատերը գիտեն: Վերջինն հանդիսանում է «Բրավո» տաքսի ծառայության տնօրեն: Ես նույնիսկ լսել եմ, որ Ավետիսյաններին պատկանող գիշերային ակումբում տարիներ առաջ ոստիկանների են ծեծել՝ դարձյալ մնալով անպատիժ:

Էդգարը իմ որդու ընկեր չէր կարող լինել:

Էդգարը եղել է Հրաչյայի գաղտնի գործակալը տարիներ շարունակ եւ ինֆորմացիա է տվել որոշ մարդկանց մասին, նա երկակի խաղ է խաղացել՝ կապ հաստատելով մարդասպաների եւ Շենգավիթի ոստիկաններ Վ.Մկրտչյանի Ռ.Պողոսյանի հետ: Դա է վկայում նրա արած հայտարությունը, որ իրեն փաստաբան պետք չի, իրեն փոխգնդապետը կհանի: Կասկածելի է նաեւ Էդգարի ընտանիքի պահվածքը, քանի որ իմ  բողոքարկելու վերաբերյալ նրանք փոխանակ ինձ հետ միասնական լինեն, դեռ մի բան էլ հայտարարում են, թե իզուր եմ բողոքում, միեւնույնն է, ոչինչ չեմ կարող անել:

Էդգարի՝ ինձ ասածներն այսօր ապացուցում է նաեւ փորձաքննության պատասխանները, որի արդյունքում ո՛չ Հրաչյայի, ո՛չ Էդգարի մատնահետքերը չկան գործին կցված ոչ մի իրերի վրա: Գործին կցված ոչ մի իրից չեն անջատվել, ո՛չ Հրաչյայի, ո՛չ Էդգարի ԴՆԹ-ն: Սակայն, Էդգարը ոստիկանության, թե նաեւ այլ ուժերի ճնշման տակ դեռ ասում է, որ սա ավազակային հարձակում է: Մի՞թե քննչական մարմինը չի կարողանում հարցաքննությունը կազմակերպել այնպես, որ Էդգարը իր ցուցմունքները չկեղծի:

Միայն նա կարող է ասել՝ իրականում ի՞նչ է տեղի ունցել: Հրաչյան ճանաչել է եւ շփում է ունեցել դեռ տարիներ առաջ, Ավետիսյան Լեւոնի հետ, իրենց տուն մտնելուց տեսել են որդուս: Իսկ Ավետիսյանի ընտանիքը հերքում է Հրաչյային ճանաչելը, որպեսզի հերքեն Հրաչի այնտեղ կանչելը այդ ժամին եւ դռնից ներս մտնելը Ավետիսյանի տուն:

Դեպքի օրը ռադիոն հայտարարել է, որ Հրաչյա Ֆալանջյանը դարպասով է մտել այդ տուն, նրան դիմավորել են յոթ հոգի եւ հետո դուրս եկել, եւ նորից հետ գնացել: Նման անգրագետ շոու կազմելով՝ որդուս կարմիր սպորտային հագուստ հագցնելով, որի համարը Հրաչյայի չափսերից բավականին մեծ էր, ավելի ակնհայտ է դառնում այս սպանության կեղծ վերնագիրը, որն առանց ոստիկանության աջակցության չէին կարող առաջ տանել Լեւոն Ավետիսյանի ընանիքը որքան էլ,  որ ցանկանար սա որպես ինքնապաշտպանություն ներկայացնել, սակայն, սա ինքնապաշտպանություն չի եղել, այլ՝ դաժան սպանություն պլանավորված, բազմաթիվ կտրող ծակող հարվածներ, խոշտանգելով սպանել են որդուս թուրք հայերը: Դեպքի վայր մեկնած ոստիկանական եւ քննչական խումբն այնքան  անգրագետ էր, որ չհասկացան, որ սա ավազակային հարձակում չի, այլ պլանավորված սպանություն՝ Շենգավիթի որոշ ոստիկանների եւ Ավետիսյանների կողմից:

Ցավալի է, բայց իրականություն, որ որդիս տարիներ առաջ ծառայել է այդ նույն Շենգավիթի ոստիկանության ծառայողների հետ, շատ լավ են իմացել Հրաչի օպերատիվ ունակությունները եւ ֆիզիկական պատրաստվածությունը ,որի հետեւանքով ուներ մի շարք նախանձողներ,որոնք բազմիցս սանդրանքների էին ենթարկել Հրաչին,սակայն, նա միշտ պարզերես է դուրս եկել, քանի որ սուտը երկար չի կարող քողարկված մնալ,ինչպես այս դեպքում:Ես համոզված եմ, եթե իմ տղան տեղափոխվեր հիվանդանոց՝ նա այսօր ողջ կլիներ եւ ոչ միայն Ավետիսյան Լեւոնի ընտանիքը, այլ մի շարք ոստիկաններ կհայտնվեին ճաղերի հետեւում: Դրա համար, տեղում աշխատող քննիչը ոչ մի շտապօգնության բուժաշխատողի չի ուղեկցել դեպի իմ  վիրավոր, բայց դեռ կենդանի որդին,ով խոսել է իր կոլեգաների հետ եւ հայտնել, որ ինքը չի մտել այս տուն ու ջուր է ուզել: Հանցախմբի անդամները առանց խղճի խայթի սպասել են մինչեւ մահանա: Մարդասպաներ չե՞ն արդյոք ոստիկանները :

Մարդասպաներն այնքան վստահեն,որ պատասխանատվության չեն ենթարկվելու, քանզի, սա իրենց առաջին կատարած հանցագործությունը չի, որի համար պատասխան չեն կրում:Եվ տարբեր հայտարարություններեն մեզ հասնում, որ այս սպանության հարցն էլ է լուծում ստացել նախագահական մակարդակով՝ Մոսկվայից ժամանած Ավետիսյանների բարեկամների շնորհիվ:

Պարոն մեծարգո նախագահ,  հուսամ՝ Դուք կարձագանքեք այս հայտարարությանը՝  ի լուր հանրության, ի հակառակ մեր ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ.Գասպարյանի, ով այդպես էլ չհերքեց այն կեղծ լուրը,որ Հրաչյան մայիսի  1-ին ազատված է եղել աշխատանքից: Հանդիպում խնդրեցի նրա հետ՝ այս հարցի շուրջ պարզաբանումների համար,հանդիպումը նրա փոխարեն  եղավ նրա աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանի հետ, ով այդպես էլ չկարողացավ բացատրել եւ հիմնավորել ազատման վերաբերյալ լուրը՝ տալով անհեթեթ բացատրություններ եւ չկարողացավ բացատրել ,եթե ազատված է եղել, ուր է Հրաչյա Ֆալանջյանի ծառայողական վկայականը ,նա ասաց թե Հրաչյան մայիսի 11-ին է ազատված եղել, իսկ հարցին՝ լրատվամիջոցներին ինչո՞ւ եք հաղորդել մայիսի 1, երբ ես ունեմ ՀՔԾ այն գրությունը, որ դեպքի վայրում Հրաչյան հանդիսացել է  հատուկ ծառայություն իրականացնող անձ(13.05.2016 դրությամբ, 8/7-824 ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի  վարչության տեղեկանքի համաձայն)։ Ըստ տեղեկանքի Հրաչյա Ֆալանջյանը 01.09.2004 թվականից հանդիսացել է ոստիկանության օպերատիվ ծառայող:

Բացի դա՝ Մերուժան Հակոբյանն ինձ ասաց, որ այսօր ձեր պրոբլեմը Ավետիսյանները չեն: Ինչին ես արձագանքեցի՝ իսկ ովքե՞ր են, ես վստահ եմ, որ այդ գործի հետեւում կանգնած է բարձրաստիճան պաշտոնյա, իսկ դատախազը եւ քննիչը հրաման են կատարում: Ինչի ապացույցն է ,որ այօր մարդասպաները դեռ ազատության մեջ են,եւ այս քրեական գործով չկա սպանության հոդվածով գործ հարուցված:

Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ Ձեզ, հարգելով դաժանաբար սպանված եւ խոշտանգված հրաշալի ոստիկանի մոր վիշտը եւ արդարացի պահանջը լսված լինելու եւ գործը արդարացի բացահայտելու համար, հանձնարարել համապատասխան կառույցներին կատարել լիարժեք, բազմակողմանի քննություն՝ որդուս սպանությունը բացահայտելու համար, այնպես ինչպես դա կարվեր ցանկացած այլ երկրում իրենց գործընկեր ոստիկանի սպանության դեպքում: Կարծում եմ, որ արժանապատիվ ոստիկանները պարտավոր են իրենց գործընկերոջ սպանությունը բացահայտել, այլ ոչ թե կոծկել: Հակառակ դեպքում ,այս ծանր քրեական գործը կքննվի եվրադատրանում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ