10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ծառուկյանը՝ վարչապե՞տ . 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն, աշնանը սպասվող ներքաղաքական վերադասավորումների կոնտեքստում հնարավոր է համարվում ինչպես ԲՀԿ-ի վերադարձը կոալիցիա, այնպես էլ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նշանակումը վարչապետի պաշտոնում:

Հենց այդ հանգամանքով են ոմանք բացատրում ԲՀԿ-ականների՝ վերջին շրջանում դրսեւորվող բավական զուսպ վերաբերմունքն իշխանության նկատմամբ։

ԲՀԿ-ի վերադարձը կոալիցիա կարող է լուծել մի շարք աշխարհաքաղաքական հարցեր։

Նոյեմբերին տեղի է ունենալու Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի Վիլնյուսի գագաթաժողովը, որտեղ Հայաստանը պետք է ստորագրի Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը։ Դա, ըստ էության, կարող է դիտվել որպես հրաժեշտ Եվրասիական միությանը։ Բայց եթե ԲՀԿ-ն դառնում է կառավարող կոալիցիայի անդամ, իսկ Գագիկ Ծառուկյանը՝ վարչապետ, ապա կարելի է սպասել ճիշտ հակառակին. հրաժեշտ Եվրոպական ինտեգրացիային եւ կանաչ ճանապարհ՝ դեպի Եվրասիական միություն :

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ