27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պայմանավորվածությունները խախտողն Ադրբեջանն է

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։ Նա նշեց, որ պետք է ընդունել, որ ցանկացած պահի կարող է պատերազմ սկսվել և պետք է պատրաստվել։
«Պետք է պատրաստվել շփման գծով և երկայնքով։ Սակայն նաեւ ներսում պետք է լինի այդ ուժը ու միասնությունը, ապա՝ անհրաժեշտ քայլերն ուղղել շփման գծի երկայնքով: Այնպես որ, թեև ցանկացած պահի կարող է սկսվել պատերազմ, բայց հավանականությունն այդքան մեծ չէ, որովհետև Ադրբեջանն ապրիլին տեսավ, թե իր նման ոտնձգություններն ինչ պատասխանի կարժանանան»,- ասաց նա:

Կիրո Մանոյանը նշեց, որ ԼՂ հարցով բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտողն Ադրբեջանն է:

«Ադրբեջանը միշտ դժգոհ է, բայց եթե բանակցություններում որևէ բան պետք է փոխեն, դա կլինի նրա համար, որ գոհացնեն Ադրբեջանին և ոչ թե Հայաստանին։ Բայց չեմ կարծում, որ երկու տարում լինեն փոփոխություններ»,-ասաց նա։

Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին՝ բանախոսը Իրանի նկատմամբ Արևմուտքի կեցվածքը որոշ չափով մարտահրավերներ են նաև Հայաստանի համար և որոշ չափով՝ հնարավորություններ:

«Մենք տեսանք վերջին օրերին Իրանի նախագահի այցելության ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունները, որոնք հաստատում են հայ-իրանական այն սերտ հարաբերությունները, որոնք զարգանալու տակավին տեղեր ունեն և պետք է շարունակեն աշխատանքները»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ