16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Համամիտ եմ Տեր-Պետրոսյանի վերջին նախադասության հետ. Ա. Վարդանյան

«Դաշինքի հարցն այսօր մեր օրակագում չկա, նման հարց չունենք մեր օրակարգում ու 99 տոկոսով մենք գնալու ենք առանձին, այսօր որևէ բանակցություն չենք վարում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք բանակցություններ վարում են քաղաքական ուժերի հետ:

Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքին, ապա Ա. Վարդանյանն ընդգծեց, որ մի կողմից և քաղաքական գործիչները, և լրատվամիջոցներն ասում են, որ քաղաքական համակարգը Հայաստանում կայացած չէ, ու կուսակցությունները դեր չունեն, բայց մի կողմից անընդհատ ստեղծվում են դաշինքներ: «Խորհրդարանական կառավարման համակարգում այն ուժերն, որ կլինեն խորհրդարանում, հնարավորություն կունենան աճելու, զարգանալու, ովքեր չեն լինի, դուրս կգան կամ կմիավորվեն:

Այնպես որ գովելի են միավորումները, խոշորացումն ու դաշինքների ձևավորումը»:

Հարցին, թե ինչպես է վերաբերում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին Ղարաբաղի վերաբերյալ, նա պատասխանեց, որ եթե խոսում են փոխզիջումների մասին, այն ենթադրում է 2 կողմ, եթե մեկը չի խոսում փոխզիջումների մասին, ապա մեզ մնում է միայն ներսի ուժերով մեր խնդիրները լուծել: «Համամիտ եմ միայն առաջին նախագահի վերջին նախադասության հետ, որ Հենրիխ Մխիթարյանը մեր ազգի միակ հպարտությունն է»,-եզրափակեց ՀՅԴ պատգամավորը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ