27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արմեն Ամիրյանը գեղեցիկ անակնկալ է խոստանում հունվարի 6-ին

«Ես տեսնում են նման միտում, բայց 2 ու կես ամսվա մեջ չէի կարող ստեղծել այդ մթնոլորտը, բայց ամեն ինչ արել ենք, որ ձեր ասած ժամանակահատվածում այդ մթնոլորտն ապահովենք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ պատասխանելով հարցին, թե համաձայն է, որ Ամանորի հաղորդումներում մշակութային մասը բացակայում է: Նախարարը տեղեկացրեց, որ  հունվարի 6-ին  Ազատության հրապարակում կլինի Սուրբ ծննդյան  համերգ-միջոցառում:

«Մեր երկու արձանները՝ Թումանյանի ու Սպենդիարյանի, հատուկ բջջային հավելվածով կկենդանանան ու իրենց ամանորյա մաղթանքները կհաղորդեն մեր համաքաղաքացիներին, մեր հայրենակիցներին: Եվ էլի շատ միջոցառումներ կլինեն, բաց այն, ինչ որ մենք նախատեսել ենք 2 ու կես ամսվա համար, շատ է: Անհնար էր այս կարճ ժամանակահատվածում այդ հաղորդումներ ավելի մեծ փոփոխություն ապահովել:  Բայց վստահ եղեք, որ ոչ միայն Երևանում, այլև ամբողջ հանրապետությունում դուք կզգաք, կտեսնեք, կշոշափեք այդ փոփոխությունը»,-խոստացավ նախարարը:

Արմեն Ամիրյանը նաև պատմեց, որ միշտ տանն է դիմավորում Ամանորը՝ ընտանիքի գրկում. «Երբեք ռեստորանում չեմ տոնել ու չեմ էլ ուզում տոնել»:

Առիթից օգտվելով նախարարը հղեց իր շնորհավորական խոսքը. «Շնորհավորում եմ ու ցանկանում, որ լինի խաղաղության, լիության, առատության տարի: Շատ դժվարությունների միջոցով է անցնում մեր ժողովուրդը, բայց գիտակցում ենք, որ անկախ հայրենիքը ոտքի կանգնեցնելու համար պիտի որոշակի զրկանքներ կրենք, մենք պիտի ձգտենք լավ ապրելուն ու վարվող մշակութային քաղաքականությունն էլ պիտր դրան նպաստի: Մաղթում եմ, որ լինի  մշակութային տարի, մշակաստեղծ տարի»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ