08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Ինչ է մկրտության նարոտը

Նարոտ – կարմիր և սպիտակ թելերով հյուսվածք, որն օգտագործվում է Մկրտության ժամանակ որպես Տիրոջ արյան և խաչելության ժամանակ  մարմնից հոսած ջրերի միախառնման խորհուրդ:

Ի՞նչ խորհուրդ ունի նարօտը։ Ըստ Տաթեւացու սպիտակ եւ կարմիր թելերը խորհրդանշում  են Հիսուսի կողից բխած ջուրն ու արյունը, այսինքն՝ Խաչելությունը, որով Աստված հաղթեց աշխարհին։ Պողոսն էլ է գրում կորնթացիներին, որ ինքը չի ուզում ուրիշ բան տեսնել նրանց մեջ, այլ՝ միայն Քրիստոսին, այն էլ՝ 09խաչը ելած։

Ուրեմն, նարոտը խավար աշխարհի, մեղքի ու հեթանոսության դեմ, քրիստոնեության տարած հաղթանակի նշանն է, նրա հաղթական դրոշը։ Մկրտվողը, կրելով նարոտը, ի լուր աշխարհի վկայում է քրիստոնեություն ընդունելու իր հաղթական որոշումը.

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ