Ռոքերների մշակույթին բնորոշ էլեմենտներ, կոպիտ տղամարդկային կոշիկներ…խորհուրդներ հայ մասնագետից
Նորաձևության բլոգեր, ոճաբան Մարիաննա Քաբաբյանը Henaran.am-ի ընթերցողների համար այս ձմռան նորաձև լինելու գաղտնիքներն է բացել:
Մեր թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ 2016-2017 թվականի աշուն-ձմեռ հավաքածուում շատ լայն հնարավորություն ենք տեսնում, ընտրությունը շատ բազմազան է: «Կինը, ինչպես և նախորդ 2 սեզոններին ընտրում է ոչ թե տվյալ գույնը, տվյալ հագուստի ձևվածքը, այլ ոճը, կենսակերպի համապատասխան հագուստը, որն ընդգծում է իր կերպարն, այսինքն` ավելի կերպարային, ավելի սազող իր առօրյային, իր տեսակին, նաև մարդկային իր բնավորությանը»:
Համաշխարհային դիզայներները, նրա ներկայացմամբ, առաջարկում են մի քանի կնոջ կերպար, որոնցից մեկ փանք ռոքի հետ համադրված հագուստն է գլամ ռոքը, որտեղ երկաթյա էլեմենտներն են շատ, ռոքերների մշակույթին բնորոշ էլեմենտները, կոպիտ տղամարդկային կոշիկները
` համադրված գիշերազգեստ հիշեցնող, թափվող թավշյա, բարակ գործվածքներից զգեստների հետ. «Այսինքն կինն ընդգծում է իր կանացիությունն ու, միաժամանակ, իր այսօրվա դիրքը ժամանակակից աշխարհում` որպես ընտանիքի առաջնորդի, կարիերայում մեծ քայլեր անող անձնավորություն»,-ասաց նա:
Իսկ երկրորդ կերպարն ավելի վիկտորյանական ոճն է, որ իրենից ենթադրում է ավելի եթերային, 18-19-րդ դարերին ավելի բնորոշ գործվածքներ Մարիաննա Քաբաբյանի խոսքով: Արդեն այս ոճն ընտրելի հարկավոր է ուշադրություն դարձնել պաստելային գույներով գործվածքներին, ծաղկային պրինտներին
: «Անպայման չէ, որ կինը միայն մեկ ոճով հանդես գա միշտ, օրինակ նա կարող է աշխատանքում կրել օֆիսային ոճի հագուստ` խիստ, իսկ երեկոյան գլամ ռոքի հագուստով գնալ որևէ երեկույթի ու ընդգծել իր կերպարը:
Ինչ վերաբերում է 2017-ի տենդենցներին, նկատում ենք, որ վիկտորյանական ոճն ավելի է ընդգծվում, առանձնանում են ալիքավոր զգեստները, ավելի թեթև գոևծվածքներից, որոնք ավելի մեծ մասշտաբ են ընգրկում, over size են ավելի շատ: Այդպես ընդգծվում է կնոջ եթերային կերպարը»,-ներկայացրեց նորաձևության բլոգերը: