27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

««Նուբարաշեն» ՔԿՀ-ում վիճակը սարսափելի է».փաստաբանները ահազանգում են

««Նուբարաշեն» ՔԿՀ-ում վիճակը սարսափելի է»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին  Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը եւ փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Կարապետյանցը նշեց, որ ՔԿՀ-ում հատակը թաց է. «Բետոնի հատակ է ու թաց է  տարին 12 ամիս՝ օրը 24 ժամ, պատերը փտած են, միջատները քայլում են պատերի վրայով, մարդկանց վրայով: Միայն այդտեղ գտնվելը արդեն իսկ խոշտանգում եւ անմարդկային վերաբերմունք է ոչ միայն կալանավորների հանդեպ, այլ նաեւ՝ աշխատողների, գնում ես պաշտպանյալիդ հետ հանդիպման, հիվանդանում ես»,- հայտնեց փաստաբանը:

Կարապետյանցի խոսքով՝ վիճակը վատ է բոլոր հարցերում՝ կալանավորների բուժման, արտաքին աշխարհի հետ կապի, սննդի, խցերի պայմանների եւ այլն: Արտաքին աշխարհի հետ կապի համար նախատեսված տաքսաֆոնները չեն աշխատում, սնունդը շատ վատ վիճակում է, կալանավորների մեծ մասը հրաժարվում է ՔԿՀ-ում տրվող ուտելիքից. «Մեծ մասը հրաժարվում է, հացն են վերցնում, որը, էլի, լավ վիճակում չի, չի համապատասխանում իրենց ներկայացրածին, պատերին կպցրածին: Ուտելու ենթակա ճաշ չի, ես ինքս եմ գնացել տեսել էդ բաժանած կաթը կամ հյութը. գրեթե ջուր է: Դիետիկ սնունդ ընդհանրապես գոյություն չունի, հազարից մեկ իրենց բաժանում են ձեթ, մի քանի հատ ձու»,-տեղեկացրեց փաստաբանը:

«ՔԿՀ-ում խցերը գերծանրաբեռնված են:Մարդիկ հերթով են քնում, հացադուլ հայտարարած անձինք չեն առանձնացվում: Երբ 10-ից ավելի մարդիկ նորմալ սնվում են, բայց ինքը հացադուլ է հայտարարել, սրանից ավելի անմարդկային վերաբերմունք չի կարող լինել»,-նշեց փաստաբան Արայիկ Պապիկյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ