06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Վերին Արտաշատում համայնքային ճանապարհները տխուր վիճակում են

«Մեր համայնքում  առանձնապես մեծ, ընդգծված խնդիրներ չկան: Հիմնական խնդիրները աստիճանաբար լուծվել են՝ կառավարության, մարզպետարանի, համայնքապետարանի ջանքերով: Մեր միակ խնդիրն այն է, որ համայնքային ճանապարհները վատ վիճակում են:  Խճապատում, իհարկե, արվում է, բայց դա չի կարելի համեմատել ասֆալտի հետ», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Արարատի մարզի Վերին Արտաշատ համայնքի  ղեկավար Աշոտ Ղազարյանը:

Համայնքապետը նշեց՝ իրենց գյուղում այս տարի մոտավորապես մեկ կմ ասֆալտապատվել ՝ կառավարության ծրագրով, Տրանսպորտի նախարարության կողմից:
«Դա ներհամայնքային, դպրոց տանող ճանապարհն է: Բայց մենք խնդրեցինք, որ այդ գործն արվի: Մեր համայնքում ճանապարհները նակխինում ասֆալտապատ են եղել: Հիմա էլ ժողովուրդը չի կարողանում ասոցացվել այս ճանապարհներին: Մարդը որ ասֆալտը տեսել է, հիմա արդեն խճապատ ճանապարհին, այսպես ասած,  գոհունակությամբ չի նայում», – եզրափակեց համայնքապետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ