Տանը հայտնաբերվել են ամուսինների դիերը. ողբերգական դեպք Դդմաշենում
Գեղարքունիքի մարզում, դեկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 11։00-ի սահմաններում Սեւանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սեւանի բաժին հայտնել են, որ կանչով մեկնել են Դդմաշեն գյուղի 9-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են դիեր։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տանը կից օժանդակ շինության սենյակում հայտնաբերել են 79-ամյա Երվանդ Խաչատրյանի եւ 81-ամյա Շուշանիկ Խաչատրյանի դիերը։ Կինը եղել է բազմոցին պառկած, իսկ ամուսինը՝ գետնին բերանքսիվայր ընկած։