04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Չիվայում խմելու ջրի խողովակները վերջին անգամ 80-ականներին են փոխվել

«Մեր համայնքում, ինչպես հարակից համայնքներում, կան որոշակի խնդիրներ: Առաջին խնդիրը, որի մասին կցանկանայի բարձրաձայնել, այն է, որ մեզ մոտ խմելու ջրի հետ կապված խնդիր կա», -Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վայոց Ձորի մարզի Չիվա համայնքի ղեկավար Նաիրի Սարգսյանը:

Վերջինս շեշտեց՝ Չիվա համայնքում խմելու ջուր կա, պարզապես խողովակներն անմխիթար վիճակում են:

«Այդ ցանցի 80-ական թվականներին է կառուցվել, այն վերանորոգման կարիք ունի: Նախատեսվում, է, որ եկող տարի այդ խնդիրը պետք է լուծում ստանա: Նշեմ, որ ի տարբերություն բազմաթիվ համայնքների՝ ճանապարհների հետ կապված՝ մեծ խնդիրներ չունենք, ճանապարհները հիմնականում անցանելի են: Մեր գյուղը, այսպես ասած, մայրուղուն կպած գուղ է: Մի խնդիր էլ կա մեր համայնքում, որի մասին կուզենայի խոսել. մեր համայնքը գազաֆիկացված չէ: Դա բազմաթիվ խնդիրներ է առաջացնում: Հույս ունենք, որ առաջիկայում այդ խնդիրը կլուծվի», – նշեց Չիվա համայնքի ղեկավարը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ