21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

«Սպասելիքներն արդարացվեցին»

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում,  ամփոփելով Իրանի նախագահ Հասան Ռուհանիի այցը Հայաստան,  իրանագետ Վարդան Ոսկանյանն ասաց՝ ձեռքբերումները եղել են թե քաղաքական դաշտում, թե տնտեսական և թե  մշակութային:
Բանախոսը շեշտեց՝ այս այցը չափազանց կարևոր էր Հայաստանի և Իրանի հարաբերություններին նոր որակ հաղորդելու առումով: Արդարացրեցին  բոլոր սպասելիքները, որոնք առկա էին թե հասարակության մեջ, թե քաղաքական ու տնտեսական շրջանակներում:

«Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի վերաբերյալ բանակցությունները և այդ միջանցքի ստեղծման պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունները մեզ համար հատկապես կարևոր էին: Այն մեզ համար կարող է ունենալ ոչ միայն տնտեսական դրական հետևանքներ, որոնք ակնհայտ են, այլ նաև աշխարհաքաղաքական իմաստով զգալիորեն կարող է բարելավել Հայաստանի դիրքերը, բարձրացնել մեր երկիրը բոլորովին նոր մակարդակի և նպաստել, որ մեր երկիրը կարողանա հաջողությամբ հաղթահարել ադրբեջանաթուրքական շրջափակման բոլոր հետևանքները», – նշեց իրանագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ