Գլխավորը
«Այս եմ ձեզ պատվիրում. որ սիրեք միմյանց: Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացեք, որ նախ ինձ է ատել: Եթե այս աշխարհից լինեիք, աշխարհն արդեն, որպես իրենը, ձեզ սիրած կլիներ. բայց որովհետև այս աշխարհից չեք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է: Հիշեցեք այն խոսքը, որ ես ձեզ ասացի, թե՝ ծառան մեծ չէ, քան իր տերը. եթե ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն. եթե իմ խոսքը պահեցին, ապա ձերն էլ կպահեն» (Հովհ. 15։17-20)։