27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ներդրվել է ճանապարհների սպասարկման առցանց հսկողության համակարգ (վիդեո)

Ճանապարհների ձմեռային սպասարկման որակը բարելավելու և արդյունավետ հսկողություն սահմանելու նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերահսկողության գործող մեխանիզմներին ավելացրել է ևս մեկը:

Մինչև այժմ ճանապարհաշինական կազմակերպությունների աշխատանքը վերահսկվում էր «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի ճանապարհների շահագործման և պահպանման բաժնի աշխատակիցների միջոցով: Իրականացվում էին ստուգողական այցեր կամ հեռախոսազանգեր:

Նախարար Վահան Մարտիրոսյանի հանձնարարականով ավելացել է նաև առցանց հսկողության նոր մեխանիզմ. կապալառուների մեքենաների վրա տեղադրվել են թրեյքերներ, իսկ «Հայավտոճան» ՊՈԱԿ-ում ներդրվել է համապատասխան տեղեկատվական համակարգ, որով առցանց հնարավոր է 24 ժամ հետևել՝ արդյոք կոնկրետ համարանիշով մեքենան աշխատո՞ւմ է, թե՞ կանգնած է, ո՞ր կետից է սկսել ճանապարհը մաքրել և ո՞ւր է հասել:

Ներկայում «GPS» սարքավորումներով համալրված են Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի և Սևանի տարածաշրջանների ճանապարհաշինական կազմակերպությունների ձյուն մաքրող և աղցան մեքենաները:

Գործընթացը շարունակվում է, և շուտով համակարգին կմիանա հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհներն սպասարկող բոլոր ճանշինների տեխնիկան:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում…

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ