04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Ոչ մի էական փոփոխություն չի արձանագրվել»

«Վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 100 օրում ոչ մի էական փոփոխություն չի արձանագրվել», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:

«Արդյո՞ք տնտեսությունը լավացավ՝ ոչ, արդարադատության համակարգը ճիշտ ուղով է զարգանում՝ ոչ, Համակարգային փոփոխություններ լինում են՝ ոչ: Բոլոր խնդիրները , որ կային Հայաստանում, մնացել են, որոշ բնագավառներում անգամ ավելացել են», – նշեց բանախոսը:

Ասուլիսի մյուս բնախոսը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանն իր հերթին նշեց՝  100 օրում չէին կարող լուրջ փոփոխություն գրանցվել:
«2017 թվականին ավելի լավ կերեւան այն փոփոխությունները, որ հիմա արվում են, իսկ 2018 –ին արդեն կզգացվի նաեւ տնտեսության վրա», – նշեց Գագիկ Մելիքյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ